A
A
Ռուսաստանի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են․ Թուրքիայի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում ռազմական գործողությունը, որը ՌԴ ԶՈւ-ն սկսել է Ուկրաինայի դեմ։
«Ռուսաստանի գործողությունները նշանակում են ոչ միայն օրակարգից մինսկյան համաձայնագրերի հեռացում, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ անհիմն և անօրինական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Անկարան դեմ է պետական սահմանները բռնի փոխելու ցանկացած փորձի, ընդգծվում է փաստաթղթում։