Բացել լրահոսը Փակել լրահոսը
272293746_4865539383529033_7983581262420815940_n
A A
Քաղաքականություն

Կուզենայի, որ հայերն հասկանային՝ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է․ Ալեքսանդր Բոժկո

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի ՖԲ գրառումը․

Հարգելի հայ բարեկամներ, այսօր մենք՝ուկրաինացիներս, լարված ժամանակներ ենք ապրում:
 
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
 
Դա բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ դա նշանակում է աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաձևում։
Բոլորի համար պարզ դարձավ Պուտինի նպատակը, այն, որ նա ձգտում է վերականգնել Խորհրդային Միությունը նոր ձևաչափով՝ թեկուզ և հազարավոր կյանքեր զոհելու գնով, քանի որ Ուկրաինան ամեն գնով կպաշտպանի իր անկախությունը։
 
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր իր նիստում լրացուցիչ միջոցներ հատկացրեց ուկրաինական բանակին ֆինանսավորելու համար, իհարկե, ի վնաս սոցիալ-տնտեսական ծրագրերի։
 
Բայց ուկրաինացիները լավ են հիշում Չերչիլի այն խոսքերը, որոնք հաճախ էր կրկնում Ստեփան Բանդերան՝ եթե ազատության և հացի միջև հաց ես ընտրում, ապա ոչ հաց կունենաս, ոչ էլ ազատություն։
 
Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաման ստորագրեց Պահեստազորի զինծառայողների զորակոչի մասին: Սա ոչ միայն ուժեղացնում է ուկրաինական բանակը, այլեւ օկուպանտներին ու ողջ աշխարհին ցույց է տալիս ուկրաինացիների պատրաստականությունը՝ կռվելու ռուս զավթիչների դեմ։
 
Ուկրաինացիները շատ երախտապարտ են մեր օտարերկրյա գործընկերներին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ստացած աջակցության համար ։
 
Այս առումով հատկանշական էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը, Գերմանիայի կանցլերի «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կասեցումը, Ֆրանսիայի արտգործնախարարի և պետքարտուղար Բլինկենի որոշումը՝ հրաժարվել հանդիպումից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
 
Կուզենայի, որ հայերն որքան հնարավոր է շուտ հասկանային, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է։ Որովհետև Պուտինը ցանկանում է մեզնից խլել այն անկախությունը և պետականությունը, որի մասին երազել են ուկրաինացիների և հայերի տասնյակ սերունդներ, որոնց համար կռվել և զոհվել են մեր ժողովուրդների հազարավոր լավագույն զավակներ։ Նա ուզում է մեզ պոկել քաղաքակիրթ աշխարհից, որի հետ հայերն ու ուկրաինացիները միշտ սերտ կապված են եղել։ Պուտինն այսօր զորք է ուղարկում Ուկրաինայի դեմ, իսկ վաղը կստիպի Հայաստանի կառավարությանը միանալ նորաստեղծ միութենական պետությանը Մոսկվայի պայմաններով։
 
Առաջարկելով Հայաստանին մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում պատժիչ գործողություններին՝ Պուտինը նենգորեն փորձում է ձեզ արյունով կապել իր հանցագործությունների հետ։
 
Նման մասնակցությունը ճակատագրական հարված կլինի հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր պատմական և հոգևոր փոխհարաբերություններին։