«Յուվենթուսը» նոր ռեկորդակիր ունի
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացել են 1/8 եզրափակիչ փուլի հերթականան խաղերը:
Գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի չեմպիոն «Լիլին» և լուրջ հայտ ներկայացրել քառորդ եզրափակիչ մտնելու համար: Իսկ ահա Եվրոպայի լիգայի նախորդ խաղարկության հաղթող «Վիլյառեալը» իր հարկի տակ ընդունել էր «Յուվենթուսին»: Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 1:1:
Իտալական թիմից աչքի ընկած Դուշան Վլահովիչը միանգամից երկու ակումբային ռեկորդ է սահմանել: Նախ, նա դարձել է եվրոգավաթներում «Յուվենթուսի» ամենաարագ գոլ խփած նորեկը: Երկրորդ` սերբ հարձակվողն առաջին նորեկն է, որը աչքի է ընկել փլեյ-օֆֆի անդրանիկ խաղում:
Դուշան Վլահովիչը միաժամանակ «Յուվենթուսի» գոլ խփող երկրորդ ամենաերիտասարդ խաղացողն է դարձել: Նա աչքի է ընկել 22 տարեկան 25 օրականում: Ռեկորդը պատկանում է թուրինյան ակումբի լեգենդ Ալեսանդրո դել Պիեռոյին, որն իր առաջին գոլը եվրոգավաթներում խփել է 20 տարեկան 308 օրական հասակում:
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին: