A
A
Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարց մեր օրակարգում չկա․ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն Արմենպրես լրատվական գործակալության հարցերին․
Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։
Հարց. Արդյո՞ք հավանական եք համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:
Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա: