Բացել լրահոսը Փակել լրահոսը
արդարադատության նախարարություն
A A
Պաշտոնական

Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ

ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: 

Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները  և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:

Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: 

Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:

Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով [email protected] հասցեին: 

 

Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու:

 

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ



                                                              ՁԵՎԱՉԱՓ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

1.

Անուն, ազգանուն/ կազմակերպության անվանում, հեռախոսահամար, երկիր և քաղաք

 

2.

Մասնագիտություն, զբաղմունք /գործունեության ոլորտ/ 

 

3.

Ի՞նչը կցանկանայիք փոխել ՀՀ սահմանադրությունում և ինչու՞

 

4. 

Ի՞նչ եք ակնկալում սահմանադրական բարեփոխումների գործընթացից