Բացել լրահոսը Փակել լրահոսը
snow rain
A A
Պաշտոնական Հասարակություն

Առաջիկա օրերին՝ տեղումներ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 25-ի ցերեկը և 26-ին սպասվում է անձրև: 

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։