A
A
Ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում․ ահազանգ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
ՍԱՏՄ-ն նախ տեղեկացնում է, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում են ոչ մի դեպքում այն չգնել:
Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:
Կարող եք տեղեկացնել նաև մեզ՝ թեժ գծի 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով: