Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-02-18T172537.324
A A
Պաշտոնական Հասարակություն

ԳՇ պետի տեղակալն այցելել է N զորամիավորում

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։ Այս մասին տեղեկացնում է  Պաշտպանության նախարարությունը։

Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։

ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։