Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Սուտ է, Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ․ հայտարարություն

Դաշնակցությունը հերքում է տեղեկությունները, թե պետական դավաճանության համար ձերբակալվել է դաշնակցական հրամանատար։

 ՀՅԴ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

ՀՅ Դաշնակցության դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը, առ այն, որ վերջերս ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում ձերբակալվել է իբր Դաշնակցության «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատար: 

Սույնով տեղեկացնում ենք, որ Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ։ Հետևաբար, այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյությում առկա անձինք ՀՅ Դաշնակցության հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել։

Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել քրեորեն պատժելի այս արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում: 

Անբարոյականություն է ուրանալ ՀՅ Դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձանազոհությունը ազատագրական պայքարում: 

Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը։ 

 

ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական ծառայություն