Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Թովմասյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

 

Երկրի ղեկավարը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

Համլետ Ապրեսյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

 

Վահրամ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ: