Բացել լրահոսը Փակել լրահոսը
1075055
A A
Քաղաքականություն

Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր կանչվել է ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում:

ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին: