Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սարգսյան
A A
Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից:
 
«Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը»,- ասված է հաղորդագրությունում: