Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-22_18-35-52
A A
Պաշտոնական

Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են

Հունվարի 22-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։
 
Հորդորում ենք վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։