A
A
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում հաղթեց Ուկրաինային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի ֆուտզալի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ ու առավելության հասավ 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում պատմական առաջին գոլը խփեց Միհրան Դերմենջյանն, ով նաև խփեց թիմի երկրորդ գնդակը:
Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը` հաղթանակ տոնեց մեկնարկում:
Հաջորդ հանդիպումը Ռուբեն Նազարեթյանի սաները կանցկացնեն հունվարի 25-ին` մրցելով Չեխիայի հետ: