A
A
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։
Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Միաժամանակ, ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվում նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում աշխատող անձանց։ Սահմանվում է բացառություն այն դեպքերի համար, երբ 3 ամիս անընդմեջ եկամտային հարկ չհաշվարկվելու կամ այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելու դեպքում շահառուի աջակցության տրամադրումը դադարեցվել է․ այս դեպքում շահառուին ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել ծրագրում ընդգրկվելու համար։