Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Մեղրիի երկաթգիծը գործարկելով՝ Ադրբեջանը քաղաքական խնդիր է լուծում․ Աշոտ Թավադյան (տեսանյութ)

«Այդ ճանապարհը չի ծառայելու ՀՀ տնտեսական նպատակներին և շահերին։ Մեզ համար դրա տնտեսական էֆեկտը ցածր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերագործարկմանը։

 Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝  «շատ մոտ ենք արձանագրելու երկաթգծի գործարկման առաջին գործնական արդյունքները»։

«Նրանք ունեն ճանապարհ՝ Բաքու-Կարսը։ Փաստորեն մի հատ էլ տակից են բացում, և մենք շրջապատվում ենք օղակաձև ճանապարհներով։ Մեր տնտեսական շահը պահանջում էր գործարկել նախ հյուսիսային ճանապարհը՝ բացել Իջևան-Ղազախ երկաթգիծը։ Դա բխում է Ադրբեջանի ռազմաքաղաքական-շահերից։ Նրանք զուտ քաղաքական խնդիր են լուծում։ Այստեղ մենք որոշակի զլացումներ ունենք՝ եթե բանակցություններում հստակ ներկայացնում ես շահերը, դա ընդունելի է դառնում հակառակ կողմի համար։ Կարծում եմ, մենք ինչ-որ ժեստ ենք ցույց տալիս, թե, ահա, մենք առաջին քայլն արեցինք»,- հավելում է տնտեսագետը։

Անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ հնչած այն հայտարարություններին, թե ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանում գրանցվել է ամենաբարձր տնտեսական աճը՝ 5,8 տոկոս և ամենացածր գնաճը՝ 7,7 տոկոս, ԱԹավադյանը հարց է բարձրացնում է, թե ինչո՞ւ այդ ցուցանիշները չեն ներկայացնում 1 շնչին հասնող ՀՆԱ-ի և գործազրկության թվերի հետ միասին

«Ռուսաստանում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն մոտ 11 հազար դոլար է, Հայաստանում՝ մոտ 4500 դոլար»։

 

Մանրամասները՝   տեսանյութում։