Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մերուժան Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն

Մահացել է բանաստեղծ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը (տեսանյութ)

81 տարեկան հասակում ծանր հիվանդությունից  մահացել է գրող, բանաստեղծ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը՝ Մերուժան Հովհաննիսյանը։

Հակախորհրդային գործունեության համար Մերուժանը դատապարտվել է  22 տարվա ազատազրկման,  15 տարի անկացրել Վլադիմիրի եւ Նորիլսկի մահվան գաղութներում՝ անմարդկային պայմաններում։

Մերուժանը միշտ հետեւում էր քաղաքական զարգացումներին։ Նա բազմիցս եղել է Ա1+-ի հյուրը։ Նրա հարցազրույցները մեծ դիտելիություն ունեին։  Ներկայացնում ենք նրա վերջին հարցազրույցներից։

Ա1+-ը ցավակցում է Մերուժան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ 

Գրող, բանաստեղծ, այլախոհ եւ նախկին քաղբանտարկյալ Մերուժանի (Մերուժան Հովհաննիսյան) ընտանիքը հայտնում է, որ նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հինգշաբթի, հունվարի 27-ին, ժամը 17․30-ից մինչեւ 20․00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։