Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների ելույթների մրցավայրերը
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին կկայանա Եվրոպայի 2022թ. փոքր երկրների առաջնությունների վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իրենց մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային թիմը, մինչև 16 և 18 տարեկանների (երկուսն էլ C դիվիզիոն) հավաքականները:
Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում: Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը, Սան Մարինոյում:
Կանանց մրցումներում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 20 տարեկանների հավաքականներ, որոնք հանդես են գալու C և B դիվիզիոններում:
Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի առաջնությունը կկայանա 2022 թվականի հուլիսի 12-17-ը, Ալբանիայի Կորչե քաղաքում, իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-17-ը, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: