Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Կալյարիին» և հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: Միակ գոլը 11մ հարվածով խփեց թիմի նորեկ Սերխիո Օլիվեյրան: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

 

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 35 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 20-ին: Այդ օրը հռոմեացի ֆուտբոլիստներն Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում կհյուրընկալեն «Լեչեին»: