Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը 24-րդն է Եվրոպայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի մրցումները:

Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը ազատ ծրագրում վաստակելով 100,09 միավոր, եզրափակիչ փուլի 24 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկը 167,84 միավորով նույնպես գրավեց 24-րդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Մարկ Կոնդրատյուկը, որը ցույց տվեց 286,56 արդյունք:

Այսօր ազատ ծրագրով հանդես կգան պարային զույգերը, որին կմասնակցեն նաև մեր Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը: Կարճ ծրագրից հետո մերոնք 65,58 միավորով զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը: