A
A
Զավեն Անդրիասյանը հաղթեց
Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հաղթող ճանաչվեց շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:
Եզրափակիչ առաջին պարտիայում մեր 21-ամյա շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւի հետ, իսկ ահա երկրորդում սպիտակներով բացահայտ առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Այդպիսով, Զավեն Անդրիասյանը 1,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ եւ տիրեց գավաթին: