Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան
A A
Քաղաքականություն

Տիգրան Արցաքանցյանը ընդունեց մեղադրանքը (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, այս ընտրություններում պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գործով դատական նիստը։

Դատական նիստի հենց սկզբում պաշտպանական կողմը առարկեց տեսանկարահանման դեմ։ Չէի ցանկանա,- իր որոշումն այսպես մեկնաբանեց Տիգրան Արզաքանցյանը։

 Ըստ մեղադրանքի' նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում:

Այս փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

Նա պատգամավորի թեկնածու էր գրանցվել, հետագայում այդ որոշումը անվավեր էր ճանաչվել։ Տիգրան Արզացանցյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց։

Երբ ամբաստանյալի ինքնությունն էր ճշտվում, վերջինս նշեց, որ ունի 6 երեխա, որոնցից մեկն անչափահաս է։ Այս պահին դատարանում հետազոտվում են գործում առկա իրեղեն ապացույցները։