Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կրթության և մասնագիտական զարգացման խթանումը դիտարկում է որպես իր կորպորատիվ պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը՝ շարունակաբար աջակցելով կրթական հաստատություններին և ծրագրերին, ինչպես նաև նպաստելով կրթական նախաձեռնությունների իրականացմանը։

Ընկերությունը կարևորում է հատկապես այն կրթական նախաձեռնությունները, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև զարգացնել գործնական հմտությունները, ծանոթանալ բիզնես միջավայրի առանձնահատկություններին և կիրառել իրենց գիտելիքները իրական խնդիրների լուծման ընթացքում։

Այս մոտեցման օրինակներից է CASE KEY կրթական ծրագիրը։ Ծրագրի առանձնահատկությունը կայանում է  նրանում,որ մասնակիցներն աշխատում են իրական գործնական խնդիրների և մարտահրավերների շուրջ՝ առաջարկելով դրանց լուծման սեփական տարբերակները։

Ձևաչափը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի մոտիկից ծանոթանալ բիզնես գործընթացներին, զարգացնել վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի և որոշումների կայացման հմտությունները։

Այս փուլում ծրագրի մասնակից ուսանողներն արդեն ստացել են իրենց առաջադրանքները, և առաջիկայում  նրանք պետք է աշխատեն առաջադրված խնդիրների շուրջ, սահմանված ժամկետներում` ներկայացնեն իրենց արդյունքները։

Մրցող թիմերը պետք է առաջարկեն ԶՊՄԿ-ի արտադրական ծավալների ընդլայնման իրենց նախագծերը։ Բոլոր առաջարկներից ժյուրին կընտրի բնապահպանական և տնտեսական տեսակետներից ամենաարդյունավետ տարբերակը։

Ծրագրի ավարտին աշխատանքները կամփոփվեն մրցութային կարգով՝ հնարավորություն տալով գնահատելու մասնակիցների առաջարկած լուծումների արդյունավետությունն ու կիրառելիությունը։

ԶՊՄԿ-ի համար կրթական ծրագրերին աջակցությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ։ Ընկերությունը կարևորում է կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության և պահանջարկի ավելացմանը։ Այս համատեքստում կարևոր են այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գիտելիքների զարգացմանը և ապագա մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը։

CASE KEY ծրագրին հովանավորությունը ևս մեկ քայլ է այս ուղղությամբ։ ԶՊՄԿ-ն կարևորում է կրթական նախագծերի այնպիսի ձևաչափերը, որոնք ուսանողներին ներգրավում են ակտիվ աշխատանքի, խրախուսում ինքնուրույն մտածողությունն ու նախաձեռնողականությունը և հնարավորություն տալիս կրթական միջավայրում ձեռք բերված գիտելիքները կապել իրական բիզնես խնդիրների հետ։

Ընկերությունը շարունակելու է աջակցել կրթական նախաձեռնություններին՝ նպաստելով որակյալ կրթության զարգացմանը, մասնագիտական ներուժի ձևավորմանը և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։