Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+novak 7,01,
A A
Սպորտ

Եթե չասես ճիշտը, մենք քեզ դուրս կշպրտենք երկրից. Ավստրալիայի փոխվարչապետը Նովակ Ջոկովիչին

Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ կապված սկանդալը, որին դեռևս մեկուսացած են պահում տեղի հյուրանոցներից մեկում և թույլ չեն տալիս մուտք գործել երկիր:

 

«Եթե նա չներկայացնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նշանակում է, որ արհամարում է անկախ պետության օրենսգիրքը: Նա պետք է հասկանա, որ եթե Աստվածն իրեն որոշակի տաղանդ է պարգևել, դա չի նշանակում, որ կարող է իրեն վեր դասել օրենքներից: Եթե դու հայտնվում ես մեր երկրում և չես ասում ճիշտը, ապա մենք քեզ դուրս կշպրտենք երկրից», - հայտարարել է Ավստրալիայի պետական այրը:

 

Նշենք, որ սերբ թենիսիստը Ավստրալիա է ժամանել հունվարի 4-ին` այդ երկրի թենիսի բաց առաջնությանը մասնակցելու համար: Սակայն, նրան դեռևս չեն տրամադրել մուտքի վիզա, քանի որ Ավստրալիայի նոր օրենքներով, երկրիր մուտք կարող են գործել միայն լիարժաք պատվաստում անցած արտասահմանցիները:

 

Նովակ Ջոկովիչն հրաժարվում է պատվաստումից: Նա Ավստրալիայի առաջնության կազմակերպիչներին բժշկական թղթեր է ներկայացրել, ըստ որի նա ազատվել է պատվաստումներից: Ավստրալիայում առայժմ չեն հավատում այդ փաստաթղթերի օրինականությանը: Ըստ ավտրալական լրատվամիջոցների, սերբ թենիսիստի հարցը վերջնական կքննարկվի հունվարի 10-ին: Մինչ այդ նա կմնա մեկուսացման մեջ: