
A
A
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են կալանավորված Մամիկոն Ասլանյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:
Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: