Բացել լրահոսը Փակել լրահոսը
Որոնողական աշխատանք Սևանա լիճ
A A
Հասարակություն

Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում քաղաքացին թիանավակով մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողացել ինքնուրույն վերադառնալ ափ

Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացին թիանավակով մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:

Փրկարարները երկու քաղաքացու և թիանավակը անվտանգ մոտեցրել են ափ։