Բացել լրահոսը Փակել լրահոսը
f621336248bd37_621336248bd52.thumb_
A A
Պաշտոնական

Վեդու համայնքապետարանը՝ մանկապարտեզում երեխայի ծեծի դեպքի մասին

Վեդու համայնքապետարանը հայտարարություն է տարածել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում է, որ մանկապարտեզում երեխաներից մեկին ծեծի են ենթարկում։ 

«Հարգելի քաղաքացիներ.

Այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 14:00-ի սահմաններում, սոցիալական կայքերում տարածված տեսանյութի (Փոքր Վեդու «Զարթոնք» ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ում տեղի ունեցած միջադեպով) կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին իրազեկվելուց անմիջապես հետո Վեդի համայնքի ղեկավարը իր լիազորությունների շրջանակներում հետամուտ է եղել դեպքի հանգամանքների բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին»: