A
A
Ի՞նչ է նշանակում հետին թվով հրաման եմ արձակել․ նախարարը՝ «Զարյա 3» նռնակներ օգտագործելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը կառավարության նիստից հետո։
«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու համար»,- պատասխանելով հարցին, թե ինչում առաղջապահության նախարարը հետին թվով հրաման է փոխել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա-3» տեսակի նռնակները՝ ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ հրամանները փոխելու ընթացակարգ կա և փոփոխությունն իրականացնելիս դրանով են առաջնորդվել։
«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են փոփոխվում հրամանները»,- հայտրարարեց նախարարը։