Բացել լրահոսը Փակել լրահոսը
85
A A
Հասարակություն

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում

Սույն թվականի հուլիսի 25-ին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում կազմակերպվել և անց է կացվել «Հակառակորդի հարձակման դեպքում օբյեկտի անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․ Ղուկասյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն էր Արարատի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Լ․ Միրզոյանը։
Ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետի տեղակալ Ա․ Նազարեթյանը, մարզպետարանի, Արարատի և Վեդու համայնքապետարանների աշխատակիցները:
 
Ուսումնավարժության գլխավոր նպատակներից էր՝
• կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները «Օդային տագնապ»-ի, հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական միջոցառումների իրականացման ժամանակ,
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները,
• կատարելագործել և ստուգել համագործակցությունը ներգրավված ուժերի միջև:
Արձագանքող ուժերի շարքում ներգրավված են եղել Փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օժանդակ և առաջին օգնության ավտոմեքենաներ, Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի ոստիկանության բաժնի և Պարեկային ծառայության Արարատի գումարտակի ծառայողներ, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության բրիգադներ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի «Արարատ» էլ.ցանցի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Արարատի տարածքային տեղամասի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Արարատ» տեղամասի վթարավերականգնողական խմբեր:
 
Համաձայն պլանի՝ հակառակորդի օդուժի կողմից ռմբակոծվել էին գործարանի մթերման և գինու արտադրամասերը, ինպես նաև սպիրտի ժամանակավոր կուտակման տարաները, որի արդյունքում տեղի էր ունեցել պայթյուն (փլուզում), վնասվել էր վերը նշված արտադրամասերի մասնաշենքերը և սպիրտի ժամանակավոր կուտակման տարաների գտնվելու տարածքում առաջացել էր հրդեհի օջախ: Նախնական տվյալներով կար 3 տուժած: Տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վթարվել են նաև վերոնշված արտադրամասերի կոմունալ-էներգետիկ համակարգերը:
Արձագանքող ուժերի կողմից իրականացվեց հետախուզություն, որոնողափրկարարական, վթարավերականգնողական, հրդեհաշիջման, վտանգավոր տեղամասերի ամրակապման աշխատանքներ, առաջին օգնության ցուցաբերում, երթևեկության սահմանափակում, մասնաշենքի տարածքի սահմանազատում և հասարակական կարգի պահպանություն:
Ուսումնավարժության ընթացքում տեղի ունեցավ ներգրավված ուժերի ակտիվ համագործակցություն, արդյունավետ և փոխկապակցված աշխատանք։
 
Կարևորելով նմանօրինակ վարժանքները՝ ամփոփվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժության ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, դրական գնահատվեցին մասնակիցների կատարած աշխատանքները, միևնույն ժամանակ նշվեցին առաջացած թերությունները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ վերջիններիս շտկման և վերացման ուղղությամբ: