Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի․ Քաղաքապետարան (տեսանյութ)

Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջանում ճանապարհների միջին նորոգման,  փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում:   

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը: 

Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի  հետևանքով էլ գործընթացը երբեմն դանդաղում է, սակայն արվում է ամեն ինչ՝ վարորդների առջև ծառացող հիմնական դժվարություններին արագորեն վերացնելու համար: 

Մինչև տարեվերջ վարչական տասը  շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի: 
Նոր Նորք վարչական շրջանում ճանապարհների միջին նորոգումն  ավարտված է 6 հասցեներում: 

Մյասնիկյան պողոտայում, հաշվի առնելով տրանսպորտային հոսքի խտությունը, ասֆալտապատմանը զուգահեռ ֆրեզավորում է իրականացվում: 

Էրեբունիում և Նուբարաշենում, փոսային նորոգմանը զուգահեռ, ուղղվում են նաև  դիտահորերի նիշերը: 

Նորք-Մարաշում էլ ջրագիծն անցկացնելուց հետո նախատեսված փողոցներում  շարունակվելու է միջին նորոգումը: 

Ընթացիկ տարում ընդհանուր առմամբ Երևանում շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի: