Նիկոլայ Կոստովը հիշել է Մխիթարյանին
Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը խոստովանել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը բավականին թուլացրել է թիմի ներուժը:
«Ես առ այսօր ափսոսում եմ, որ Հենրիխը հեռացավ «Մետալուրգից»: Նա թիմի իսկական առաջատարն էր, ողջ խաղը կազմակերպում էինք նրա շուրջը: Սակայն անհամեմատելի են «Մետալուրգն» ու «Շախտյորը»: Մխիթարյանին լավ ապագա է սպասվում նոր ակումբում: Ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, սակայն վերջին խաղերին նկատվում է նրա բացակայությունը, թիմի գրոհները կորցրել են իրենց սրությունը եւ թարմությունը»,-ասել է նա:
Բուլղարացի մասնագետը ստեղծված ծանր իրավիճակից մեկ ելք է տեսնում. «Հարկավոր բարձրակարգ նոր խաղացողներ հրավիրել թիմ եւ հավասարազոր փոխարինողներ գտնել նախկին առաջատարների տեղը, հակառակ դեպքում հնարավոր չէ եղած կադրերով կայուն խաղ ցուցադրել ամբողջ մրցաշարջանի ընթացքում»: