Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (5)
A A
Սպորտ

Ծանրամարտի 2021թ աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 հայ մարզիկ-մարզուհի

Դեկտեմբերի 7-17–ը Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական  առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր հավաքականը այսօր կմեկնի մրցավայր:

Տաշքենդում Հայաստանը կներկայացնեն 10 ծանրորդ` 9 տղամարդ, մեկ` կին: Ահա մեր հավաքականների կազմը.

Տղամարդիկ` Ռաֆիկ Հարությունյան (81 կգ քաշային կարգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան , Դավիթ Հովհաննիսյան ( երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյան, Արսեն Մարտիրոսյան ( երկուսն էլ ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան (երկուսն էլ ՝ +109 կգ), կանայք` Տաթև Հակոբյան (81 կգ):

Մերոնցից առաջինը մրցահարթակ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը, դեկտեմբերի 12-ին: Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր տիտղոսը պաշտպանությունը կսկսի դեկտեմբերի 16-ին: