A
A
Մարտը կկայանա Երեւանում
Առանց կանոնների մարտի «Ազգերի համագործակցության գավաթի» խաղարկության 10-րդ փուլի շրջանակում նոյեմբերի 21-ին Երեւանում տեղի կունենա Pro FC լիգայի չեմպիոնի կոչման համար մենամարտ: Միմյանց հետ կմրցեն թեթեւ քաշային մարտիկներ Գոռ Հարությունյանը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, եւ ռուսաստանցի Միխայիլ Մալյուտինը:
Նշենք, որ 22-ամյա հայազգի մարզիկը հանդես է գալիս 2009 թվականից: Նա այս տարի անցկացրել է երեք մենամարտ, որից մեկում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի, իսկ մեկում զիջել մրցակցին: Միխայիլ Մալյուտինը, որը 5 տարով մեծ է Գոռ Հարությունյանից, այս տարի մեկ մարտ է անցկացրել, Ring of Combat ամերիկյան կազմակերպության չեմպիոնի կոչման համար, որում հաղթել է Լուիս Ասեւեդոյին: