Մնացին առանց մեդալի
Հայաստանի շախմատիստները անհաջող հանդես եկան Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում եւ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:
Ինչպես տեղեկացրել էինք, մեր երեք շախմատիստներ Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Գրիգորյանը պետք է հաղթանակներ տանեին վերջին երկու տուրերում, որպեսզի հավակնեին մրցանակային տեղերին: Սակայն Զավեն Անդրիասյանը չկարողացավ հաղթել ռուսաստանցի Վադիմ Զվյագինցեւին` 0,5:0,5, իսկ Հրանտ Մելքումյանն ու Կարեն Գրիգորյանը պարտվեցին իրենց մրցակիցներին: Այդպիսով, մեր շախմատիստները էլ ավելի ետ մնացին առաջատարներից եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Այժմ մեր շախմատիստներին մնում է պայքարել դրամական մրցանակների համար: Նշենք, որ հուշամրցաշարի կանոնակարգով կպարգեւատրվեն 1-18-րդ տեղերը գրավող մասնակիցները` 75 հազար ռուբլուց մինչեւ 3000 ռուբլի: