A
A
Համեստ արդյունքներ
Հայաստանի լողորդները համեստ արդյունքներ ցույց տվեցին Մոսկվայում ավարտված լողի 2010 թ Աշխարհի գավաթի նախավերջին խաղարկությունում:
Մոնիկա Վասիլյանը 50 մ կանանց ազատ ոճի լողի մրցումներում ցույց է տվել 39-րդ արդյունքը (28.60), իսկ 100 մ մրցատարածությունում գրավել է 50-րդ տեղը (1:02.58): Մեր միակ լողորդը` Հարություն Բարխուդարյանը նույն տարածություններում զբաղեցրեց համապատասխանաբար 39-րդ (25.05) եւ 60-րդ (55.51) հորիզոնականները:
Լողի աշխարհի գավաթի վերջին խաղարկությունը տեղի կունենա Ստոկհոլմում` նոյեմբերի 6-7-ը: Մեր մարզիկները չեն մասնակցի այդ մրցաշարին: