Բացել լրահոսը Փակել լրահոսը
բբբ
A A
Պաշտոնական

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնում է հանձնառությունը

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը  հանդես է եկել հայտարարությամբ: 
 
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել։ Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:  Մեր կազմակերպության մեջ մտնելով ավելի քան քսան տարի առաջ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ եղանակով։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։
 
Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ տարաձայնությունների լուծման շարունակական ջանքերում:
Մենք պատրաստ ենք աջակցել այդ երկու անդամ պետությունների միջեւ երկխոսությանը՝ վստահության ամրապնդման եւ հաշտեցմանը նպաստելու նպատակով»,- ասել է  Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: