Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-13_22-02-58
A A
Պաշտոնական

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին

Փետրվարի 13-ին, ժամը 18։53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «VAZ» մակնիշի երկու ավտոմեքենա։

Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։