Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր

14-րդ դարից մեզ հասած քարվանսարան (տեսանյութ)

Այս իջևանատունը կառուցվել է   մոտ 7 դար առաջ՝ 1319թ-ին Օրբելյան իշխան Բեշքիրի հովանավորությամբ։ Այն գտնվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղում,որտեղով անցնում է ր  Դվին-Պարտալ  առևտրային ճանապարհը։ Իջևանատան պատերին կան հայերեն և պարսկերեն տառերով փորագրություններ։

Շինությունը եռակամար կառույց է եղել։  Ժամանակի ընթացքում այն քանդել են գանձագողերը, քանի որ խոսակցություն  կար, որ այդ տարածքում  գանձեր են պահված։

Իջևանատան մոտակայքում  կան ճանապարհացույց նշաններ, որոնք սովորաբար տեղադրվում էին տարբերակելու մետաքսի ճանապարհը։  Այսինքն՝ դրանք թույյ են տալիս ենթադրել, որ մետաքսի ճանապարհը հենց այդտեղով է անցել։