Առաջինում` հինգ հաղթանակ
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Միխայիլ Չիգորինի ներկայացուցչական հուշամրցաշարը, որին մասնակցում են 23 երկրների 272 շախմատիստ, այդ թվում յոթը` Հայաստանից:
Հուշամրցաշարը հաղթանակով սկսեցին մեր հինգ շախմատիստները: Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Դավիթ Գ. Պետրոսյանը սեւերով առավելության հասան համապատասխանաբար Իլյա Վալովի, Ելիզավետա Բրոննիկովայի եւ Վալերի Կոզենկովի (բոլորն էլ Ռուսաստան) նկատմամբ:
Այս տուրում հաջող հանդես եկան նաեւ Վլադիմիր Պողոսյանը եւ Սուրեն Պողոսյանը, որոնք նույնպես իրենց օգտին ավարտեցին պարտիաները: Իսկ ահա մեր մյուս երկու մասնակիցները` Կարեն Գրիգորյանը եւ Աղասի Ինանցը պարտություն կրեցին:
Հարկ է նշել, որ առաջին տուրը բավական արդյունավետ ստացվեց, եւ անգամ հաղթանակ տարած Վլադիմիր Պողոսյանը լրացուցիչ գործակիցներով գտնվում է 109-րդ հորիզոնականում: