A
A
Դավիթ Նալբանդյանը պարտվեց
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Մոնպելիեի միջազգային մրցաշարում չկարողացավ շարունակել հաղթարշավը եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Երկրորդ փուլում նա լարված պայքարում պարտվեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնին
Դավիթ Նալբանդյանը առաջին խաղափուլում վստահ հաղթանակ տարավ` 6:3: Ավաղ, երկրորդում կրկին զգացնել տվեց ձեռքի նախկին վնասվածքը, որի պատճառով արգենտինահայ թենիսիստը 4 անգամ կրկնակի սխալվեց եւ թայ-բրեյքում զիջեց մրցակցին` 5:7: Երրորդ խաղափուլում նույն սցենարը կրկնվեց: Դավիթ Նալբանդյանը սկզբում հաղթում էր, բայց վերջում սկսեց հաճախակի սխալներ թույլ տալ: Արդյունքում նա տանուլ տվեց ոչ միայն խաղափուլը` 5:7, այլեւ մրցամարտը` 1:2: