Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եմեն – Հայաստան խաղը չի կայանա

Սպորտ
9dc991d94d2bd6a79d396e318833f153

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվել է նոյեմբերի 17-ին Եմենի ընտրանու հետ նախատեսված ընկերական հանդիպումից:

«Այս խաղին պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Թիմին չեն կարողանա միանալ նաեւ Ռոման Բերեզովսկին եւ Հենրիխ Մխիթարյանը, ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարեւորագույն հանդիպմանը», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության աշխատակցի հետ զրույցում պարզաբանել է Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա եկող տարվա մարտի 26-ին: