Բացել լրահոսը Փակել լրահոսը
53146_b
A A
Քաղաքականություն

Ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված են եղել․ Պարզաբանում՝ պաշտոնյաների առանց դիմակի ընդունելության մասնակցության մասին

Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ

պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման ԲՈԼՈՐ մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին պարզաբանում է Հրապարակել ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության:

Համամիտ ենք այն տեսակետին, որ

պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,-նշել են նրանք։

Նշենք, որ համացանցում մեծ աղմուկ էին բարձրացրել Նախագահականում տեղի ունեցած ընդունելության նկարները, որտեղ պաշտոնյանեը, այդ թվում, Առողջապահության նախարարն առանց դիմակի էին։