Բացել լրահոսը Փակել լրահոսը
246833256_1071372950269114_6422742780702034219_n
A A
Պաշտոնական

Հանդիպում՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ

Հոկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի  հետ և քննարկել մի շարք ոլորտային հարցեր:

Նախարարն  անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող  արդի ծրագրերին: Խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկները իրականացվող ծրագրերի շուրջ:

Քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

Հանդիպմանը քննարկվել են կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք վերաբերում էին բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական կրթությանը:

Հանդիպմանը կարևորվել են նման ձևաչափով քննարկումները:

ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին