Բացել լրահոսը Փակել լրահոսը
kolomina_xavier
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչն առաջին անգամ կայցելի Վրաստան

Վրաստան իր առաջին այցն է կատարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, գրում է aliq.ge-ն։

Հոկտեմբերի 19-20-ը Կոլոմինան կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի օկուպածված տարածքների շփման գծի հատվածներից մեկը և տեղում կծանոթանա առկա իրավիճակին:

Խավիեր Կոլոմինան նախքան Վրաստան գալը եղել է Ադրբեջանում, իսկ Վրաստանից հետո կմեկնի Հայաստան:

Հիշեցնենք, որ թվիթերյան իր միկրոբլոգում Կոլոմինան նախապես գրել էր Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այցի մասին՝ նշելով, թե այն միտված է ճանապարհ հարթելու Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդմանը։

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին:  Մինչ այդ նա եղել է ՆԱՏՕ-ում Իսպանիայի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Կոլոմինան փոխարինել է կանադացի Ջեյմս Ապատուրային։