Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարուժան Ավետիսյան1
A A
Քաղաքականություն

Կենդանականից բարձրացեք մարդկային մակարդակ, հակառակ պարագայում բոլորիս կքշեն սպանդանոց․ Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը երեկ հանրապետության մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․

Արդյունքների ամփոփում (ՏԻՄ-աթատրոն)

1) Բացասական. մեծամասնությունը մնում է որպես խաղալիք հակահայ եւ հակամարդ համակարգի ձեռքում եւ դրսեւորում է նրա ծրագրած վարքագիծը։

2) Դրական.

ա) Նիկոլի եւ, հատկապես` նրա թիմի նկատմամբ մեծամասնության սիրահարվածությունն անցնում է։

բ) Մի զգալի մասը ձեռնպահ մնաց մասնակցությունից եւ երրորդ ուժ է որոնում։

Կրկին հիշեցնում ենք, որ համակարգի նկատմամբ վտանգ առաջանալու դեպքում համակարգը զոհաբերում է ադմինիստրատորին (հիմա վարչապետ է կոչվում), եթե դա բավարար չէ` ապա նաեւ ռեժիմին։ Ուստի կրկին եզրակացնում ենք, որ համակարգի ներսում կամա թե ակամա համակարգի խաղն եք խաղալու եւ, լավագույն դեպքում, օգնելու եք համակարգին փոխելու իր ադմինիստրատորին ու ռեժիմին եւ թարմ տարբերակով վերարտադրվելու նոր ռեժիմով եւ նոր ադմինիստրատորով։

Բոլոր դեպքերում` պարտվում ենք մենք, հաղթում է համակարգը։ Մասնակցությունը զուտ մարտավարական նկատառումներով ընդունելի է միայն այն դեպքում, երբ օգտագործվում է համակարգի դեմ եւ մաս է կազմում համակարգին ջախջախելու պայքարին։ Ինչպես տեսանք, բոլորը լուրջ էին խաղում։ Ոչ մի ուժ խոսք անգամ չասաց ընդդեմ համակարգի։ Արդեն նողկալի են իրենց որեւէ թիմի կողմնակից դիրքավորողները։

Նողկալի ու նաեւ վտանգավոր են հատկապես իրենց թիմի "հաղթանակով" հրճվողները։ Սրանք համակարգի վերարտադրության մոտիվացված ռեսուրսն են։ "Պարտվողների" պարագայում փոքր հույս է առաջանում, որ այդ ցնցումը նրանց գոնե մի մասին կանջատի համակարգից եւ նրա "ասեղից":

"Քաղաքական գործիչների" եւ սպասարկող վերլուծական ու մեդիա աղբի մասին անգամ ասելիք չկա։

Վեր կանգնեք աքլորակռվի կամ շնամարտի դերախաղի "յուրային-օտար" բնազդական մակարդակից ու մեխանիզմից, որի մեջ ձեզ վիրավորական ձեւով, որպես վարժեցված կենդանիների, պահում է համակարգը եւ դուրս եկեք հրապարակներ` փշրելու մեզ ցեղասպանող ու ստորացնող համակարգի ողնաշարը։

Ամաչեք ձեր արածից ու կենդանականից բարձրացեք մարդկային մակարդակ։ Հակառակ պարագայում բոլորիս կենդանու նման կքշեն սպանդանոց։