Բացել լրահոսը Փակել լրահոսը
9B23BF7F-3847-44AE-BB90-5B5264C8C7F6_cx0_cy4_cw0_w1200_r1
A A
Քաղաքականություն

«Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար»․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

 

Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում:

 

Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:

 

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:

 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: