Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փոխանակ մեզ պետք եղածի հետեւից գնալու՝ գնացինք մեր փափագածի հետեւից. Ժիրայր Լիպարիտյան․ Առավոտ (տեսանյութ)

«2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» զեկույցի՝ պատերազմի և պարտության՝ այդ պատերազմի պատճառներին «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնում է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ պատմաբան և նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը

Ըստ նրա՝ վտանգավոր է ողջ մեղքը գցել մեկ մարդու եւ նրա կուսակցության վրա, երբ խնդիրները ավելի բարդ են, քան մեկ մարդը կամ կուսակցությունը, և երբ աղետը հասունանում էր ավելի քան երկու տասնամյակԿառավարությունը պետք է դիմադրի իր ներկայիս դիվանագիտությունը այնպիսի փաստարկների վրա հիմնելու գայթակղությանը, որոնց նպատակն է ապացուցել, որ Ադրբեջանն այս պատերազմը հաղթեց անարդարորեն:

Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների հետ, որպեսզի նվաստացման եւ ենթակայեցման հռետորաբանությունից անցնեն հարգալից համակեցության:

ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է, որ ի վիճակի չէ բանակցային խաղաղություն հաստատելու, և այժմ գործնականում դուրս է մղվել Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից: Այն կարող է օգտակար լինել, սակայն երկրորդական հարցերի համար: