Բացել լրահոսը Փակել լրահոսը
TIM-2
A A
Քաղաքականություն

Վրաստանում 1446 ընտրատեղամասերի հաշվարկով իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 48.56% – ը

Կիրակի առավոտյան Վրաստանի ԿԸՀ -ն 3743 ընտրատեղամասերից 1446-ում  հաշվարկել է տեղական ընտրությունների քվեարկության արդյունքները:

Ըստ առկա տվյալների՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 48.56%, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» -ը՝ 31.23% -ը:

ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին լրագրողներին ասել է, որ տեղական ընտրությունների քվեարկության վերջնական տվյալները հայտնի կդառնան առաջիկա մի քանի ժամերի ընթացքում:

Հիշեցնենք` Վրաստանում նախօրեին  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Քաղաքացիներն ընտրեցին քաղաքային և շրջանային խորհուրդների պատգամավորների և 64 քաղաքապետերի: Վրաստանի քաղաքային և շրջանային խորհուրդները  խառը համակարգով են` համամասնական և մեծամասնական: Թբիլիսիի քաղաքային խորհրդի համար անցողիկ շեմը 2,5% է, մյուս քաղաքների դեպքում`3%: Ընդհանուր առմամբ` ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն: Ըստ ԿԸՀ -ի` ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել է 51,92%: