Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմեկնեն Մարոկո

Սպորտ
1b277b6cae221c9856d081b68953281f

Ձյուդոի 2010 թ աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, Ագադիրում (Մարոկո), Հայաստանից կմասնակցեն երկու մարզիկներ: 55 կգ քաշային կարգում հանդես կգա Գրիգոր Իվանյանը, 60 կգ կարգում` Գոռ Հարությունյան:

Մեր ձյուդոիստները այժմ գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Երեւանում: Հայաստանի փոքրաթիվ թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին:

Նշենք, որ ձյուդոի միջազգային ֆեդերացիայի նոր մրցակարգով յուրաքանչյուր քաշային կարգում մեկ երկիրը կարող է հայտավորել երկուական մարզիկ: Այդ օրենքից անմիջապես օգտվել է Ադրբեջանի ձյուդոի ֆեդերացիան, որը Ագադիր կգործուղի 11 ձյուդոիստ: