Մեսին օգնում է հիվանդ երեխաներին
2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հիմնադրամը նախատեսել է Կատալոնիայի մայրաքաղաքի Hospital Universitario Vall d Hebron հիվանդանոցի մանկաբուժության բաժանմունքի հարեւանությամբ պուրակ կառուցել երեխաների համար:
Այն կունենա 324 քառակուսի մետր տարածություն եւ կծառայի հիվանդանոցում բուժվող 2-12 տարեկան երեխաներին:
Արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցել է պուրակի հիմնաքարի տեղադրման արարողությանը: Նրա հյուրն են եղել 50 երեխաներ: «Այցելելով հիվանդանոց ես հասկացա, որ հայտնի ֆուտբոլիստի ներկայությունը կարող է օգնել հիվանդ երեխաներին», - հայտարարել է Լիոնել Մեսին:
Հարկ է նշել, որ արգենտինացին բավական ակտիվ է ոչ միայն խաղադաշտում, այլեւ դրանից դուրս: Մասնավորապես` այս տարվա օգոստոսին նա հիմնադրել է Oasis ռոք-խմբի կրկնատարբերակը, որը ցրվել էր 2009 թվականին: Ըստ նոր տարբերակի` Լիոնել Մեսին կփոխարինի խմբի կիթառահար Նոել Գալահերին: